Մինդովգ թագավորի կամուրջ
Մինդովգ թագավորի կամուրջ | |
---|---|
Երկիր | Լիտվա[1] |
Տեղանք | Վիլնյուս |
Տեսակ | կամարաձև կամուրջ և ճանապարհային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Հատում է | Վիլիա |
Երկարություն | 101 մետր |
Լայնություն | 19,75 մետր |
Բացման տարեթիվ | 2003 |
Մինդաուգաս թագավորի կամուրջ (լիտ.՝ Karaliaus Mindaugo tiltas), ավտոմոբիլային կամուրջ Վիլնյուսում, Նյարիս գետի վրա։ Միացնում է Հին քաղաքը Ժիրմունայ շրջանի հետ։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ռինկտինես փողոցի վրա և կապվում է Տադեուշ Վրուբլեվսկու փողոցի հետ։ Կամրջի աջ ափին մոտենում են Շեյմինիշկյու և Ժիրմունու փողոցները, ձախ ափին` Ժիգիմանտու և Արսենալո փողոցները։ Կամուրջը գտնվում է Հին քաղաքի մոտ։ Հոսանքով դեպի վեր գտնվում է Ժիրմունսկի կամուրջը, դեպի ներքև` Կանաչ կամուրջը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագիրը մշակվել է «Kelprojektas» ընկերության կողմից, նախագծի հեղինակներն են ճարտարագետներ Դ. Ժիցկիսը (լիտ.՝ D. Žickis), Գ. Բայորասը (լիտ.՝ G. Bajoras), Ա. Չիբիրկան (լիտ.՝ A. Čibirka) և ճարտարապետ Վ. Տրեյնիսը (լիտ. V. Treinys)[2][3]: Կամրջի շինարարությունը սկսվել է 2002 թվականի մարտի 7-ին։ Գլխավոր կապալառուն եղել է «Tilsta» ընկերությունը, մասնակցություն են ունեցել նաև «Kauno tiltai» և «Viadukas» ընկերությունները[4][5]։ Կամրջի մետաղական կոնստրուկցիաները պատրաստել է լիտվական AB «Vilmeta» ընկերությունը[6]։ Գետի ձախ ափին հողային աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերվել են այս վայրում 16-րդ դարում գոյություն ունեցած փայտե կամրջի ցցահենարանների մնացորդները[7]։ Կամրջի կամարի կոնստրուկցիաները հավաքվել են գետի աջ ափին 4 ամսվա ընթացքում, այնուհետև կամրջանավի, էլեկտրական կարապիկի և հիդրավլիկ ամբարձիչի միջոցով տեղադրվել են գետի հունի վրա[2][8]։ Կամրջի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 6-ին և նվիրված էր Մինդաուգաս թագավորի թագադրման 750-ամյակին։ Արարողությանը մասնակցեցին նախագահ Վալդաս Ադամկուսը, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասը, Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը[9]։ Կամրջի շինարարությունը արժեցավ շուրջ 17 միլիոն լիտ[10]։
Կոնստրուկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը միաթռիչք է, մետաղական, կամարային, ստորին հատվածից երթևեկելի (երթևեկելի մասը գտնվում է թռիչքային հատվածի ստորին մասում)։ Կամարի լայնակի կտրվածքի չափերը կազմում են` կամրջի կենտրոնում 1,5 մետր, հենման կետում` մինչև 1,8 մետր, կամարի բարձրությունը՝ 9,5 մետր։ Կամարի մետաղական կոնստրուկցիաների քաշը կազմում է 550 տոննա։ Կամրջի հենարանները մոնոլիտ երկաթբետոնից են ցցահենարանային հիմքի վրա (երկաթբետոնե ցցահենարանների երկարությունը 10 մետր է)[7]։ Կամրջի երթևեկելի մասը երկաթբետոնից է, կամրջի ստորին մասի գաբարիտը կազմում է 5 մետր։ Կամրջի երկարությունը կազմում է 101 մետր, լայնքը` 19,75 մետր (որից երթևեկելի մասի լայնքը` 11,25 մետր և երկու մայթեր, յուրաքանչյուրը` 4,25 մետր)[4][11][2][3]։
Կամուրջը նախատեսված է ավտոտրանսպորտի, հեծանվորդների և հետիոտների երթևեկության համար։ Ավտոտրանսպորտի երթևեկելի մասը բաղկացած է երեք գոտուց։ Երթևեկելի մասը ծածկված է ասֆալտբետոնով, իսկ մայթերը սալիկներով։ Մայթերը երթևեկելի մասից առանձնացված են մետաղական արգելապատնեշով։ Աջ ափում կառուցված էր դեպի ներքին հատված իջնող աստիճանային սանդղակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Sinkevičiūtė, 2012, էջ 111
- ↑ 3,0 3,1 Kebeikis, 2004, էջ 64
- ↑ 4,0 4,1 «Vilniuje pradėta Karaliaus Mindaugo tilto statyba» (լիտվերեն). DELFI. 2002 թ․ մարտի 8.
- ↑ Kebeikis, 2004, էջ 63
- ↑ Kebeikis, 2004, էջ 62
- ↑ 7,0 7,1 Kebeikis, 2004, էջ 58
- ↑ Kebeikis, 2004, էջ 59—62
- ↑ «Vilniuje atidarytas naujas Karaliaus Mindaugo tiltas» (լիտվերեն). DELFI. 2003 թ․ հուլիսի 6.
- ↑ Naujasis tiltas — triumfo arka karaliui Mindaugui, miestui ir valstybei(լիտվ.)
- ↑ Karaliaus Mindaugo tilto Vilniuje statyba// UAB «Tilsta» (լիտվ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aida Sinkevičiūtė Lietuvos tiltų statybos raida ir architektūros bruožai. — Kaunas, 2012. — С. 111. — 129 с.(լիտվ.)
- Henrikas Kebeikis Žvilgsnis į Lietuvos tiltus. — Kaunas: Kopa, 2004.(լիտվ.)
- Henrikas Kebeikis Lietuvos tiltų istorija ikonografijoje. Karaliaus Mindaugo tiltas Vilniuje per Nerį. — Kaunas, 2012.(լիտվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karaliaus Mindaugo tilto Vilniuje statyba// UAB «Tilsta» (լիտվ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մինդովգ թագավորի կամուրջ կատեգորիայում։ |